Լրահոս

01.02.2013 15:27


ԲՀԿ–ական պատգամավոր. «Չէի ցանկանա այժմ և ապագայում տեսնել այնպիսի Հայաստան, որտեղ կարող են կրակել նախագահի թեկնածուների վրա»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Չէի ցանկանա այժմ և ապագայում տեսնել այնպիսի Հայաստան, որտեղ կարող են կրակել նախագահի թեկնածուների վրա»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Բնականաբար խիստ մտահոգված եմ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի կապակցությամբ, դատապարտում եմ կատարվածը և հույս հայտնում, որ իրավապահ մարմինների արագ արձագանքը կտա ցանկալի արդյունք, սեղմ ժամկետներում մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն, քանի որ իսկապես այս միջադեպը ոչ միայն ցնցեց հայ հասարակությանը, այլ նաև միջազգային տարբեր հարթակներում կարող է ստվեր գցել մեր պետության հեղինակության վրա: Առայժմ զերծ կմնամ գնահատականներից ու օդում վերլուծություններ անելուց, բայց որպես երիտասարդ քաղաքական գործիչ՝ չէի ցանկանա այժմ և ապագայում տեսնել այնպիսի Հայաստան, որտեղ կարող են կրակել նախագահի թեկնածուների վրա: 
Պարոն Հայրիկյանին մաղթում եմ քաջառողջություն և շուտափույթ ապաքինում»:

Այս խորագրի վերջին նյութերը