Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցրել են «մեյլեր»–ով շփվելու նրա անցյալը
ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի մեկ այլ թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը հարված է համարում հայոց պետականությանիրավունքին և ժողովրդի ձայնին։ Նա նաև կարծում է, որ գործող իշխանություններն ուզում են խեղել այս ընտրությունների ընթացքը, քանի որ վախենում են ժողովրդի իրական քվեից:
– Արդյոք մեկը ուզում է հետաձգե՞լ ընտրությունները: Եթեուզենար՝կսպաներՊարույրին: Վախեցնելով Պարույրին, ուզում էին այնպիսի գործընթաց բացել, որը թույլ կտար հետաձգում: Դուք մտածեք՝ ում էր ձեռնտու հետաձգել ընտրությունները: Ձեռնտու է նրանց, ովքեր չեն ուզում ունենալ 20 տարվա մեջ առաջին անգամ դե յուրե նախագահություն։ Սա բնավ Րաֆֆու, Հրանտի, Պարույրի, Սերժի դեմ չէր, այլ ուղղված էր սեփական ժողովրդին վախեցնելուն։ Եթե իշխանությունն ուժ ունի, կբացահայտի,–ֆեյսբուքյան օգտատերերի հետ հանդիպման ժամանակ ասել է նա՝ հավելելով, որ եթե բացահայտելու քայլեր չանեն, ուրեմն իշխանությունները կապված են այս մահափորձի հետ:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցրել է նրա՝ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն աշխատելու տարիները և ընդգծել, որ այն ժամանակ ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի աշխատասենյակ է շատ դժվար եղել մտնել, այլ նաև նա իր աշխատակիցներից պահանջել էր միմյանց հետ «մեյլերով» շփվել:
–Դուքէլեկտրոնայինշփումէիքպահանջում, իսկ հիմա բոլորին ձեռքով եք բարևում: Ինչո՞ւ եք փոխվել,-հետարքրքվել է օգտատերը։
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանել է, որ վերոնշյալը ճշմարտություն է, և բացատրել է, որ ինքը պատմաբանի որդի է և գնահատում է ոչ միայն բանավոր, այլև գրավոր խոսքը:
–Թեևեսունեմմարդկային, անմիջական, կենդանիշփումներիհակում, բայց եսպահանջումեմ, որամենինչարձանագրությանվրալինի, որ գրավորպատասխանատվությունկրեն,–ասել է Ր. Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցրել են «մեյլեր»–ով շփվելու նրա անցյալը
ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի մեկ այլ թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը հարված է համարում հայոց պետականության իրավունքին և ժողովրդի ձայնին։ Նա նաև կարծում է, որ գործող իշխանություններն ուզում են խեղել այս ընտրությունների ընթացքը, քանի որ վախենում են ժողովրդի իրական քվեից:
– Արդյոք մեկը ուզում է հետաձգե՞լ ընտրությունները: Եթե ուզենար՝ կսպաներ Պարույրին: Վախեցնելով Պարույրին, ուզում էին այնպիսի գործընթաց բացել, որը թույլ կտար հետաձգում: Դուք մտածեք՝ ում էր ձեռնտու հետաձգել ընտրությունները: Ձեռնտու է նրանց, ովքեր չեն ուզում ունենալ 20 տարվա մեջ առաջին անգամ դե յուրե նախագահություն։ Սա բնավ Րաֆֆու, Հրանտի, Պարույրի, Սերժի դեմ չէր, այլ ուղղված էր սեփական ժողովրդին վախեցնելուն։ Եթե իշխանությունն ուժ ունի, կբացահայտի,–ֆեյսբուքյան օգտատերերի հետ հանդիպման ժամանակ ասել է նա՝ հավելելով, որ եթե բացահայտելու քայլեր չանեն, ուրեմն իշխանությունները կապված են այս մահափորձի հետ:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցրել է նրա՝ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն աշխատելու տարիները և ընդգծել, որ այն ժամանակ ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի աշխատասենյակ է շատ դժվար եղել մտնել, այլ նաև նա իր աշխատակիցներից պահանջել էր միմյանց հետ «մեյլերով» շփվել:
–Դուք էլեկտրոնային շփում էիք պահանջում, իսկ հիմա բոլորին ձեռքով եք բարևում: Ինչո՞ւ եք փոխվել,-հետարքրքվել է օգտատերը։
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանել է, որ վերոնշյալը ճշմարտություն է, և բացատրել է, որ ինքը պատմաբանի որդի է և գնահատում է ոչ միայն բանավոր, այլև գրավոր խոսքը:
–Թեև ես ունեմ մարդկային, անմիջական, կենդանի շփումների հակում, բայց ես պահանջում եմ, որ ամեն ինչ արձանագրության վրա լինի, որ գրավոր պատասխանատվություն կրեն,–ասել է Ր. Հովհաննիսյանը:
7or.am