Լրահոս

01.02.2013 15:14


Ամփոփվեցին բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները

Ամփոփվեցին բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները

Հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լինդա Էջվորսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը հերթական անգամ ամփոփեցին բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ համատեղ իրականացված աշխատանքները:

Կողմերը քննարկեցին նաև բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության և լրիվության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերլուծության արդյունքները, ինչպես և մշակեցին Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի մատչելիության, ընտրացուցակներում առկա անճշտությունների շտկման ուղությամբ միջազգային ստանդարտներին համապատասխան չափորոշիչներ կիրառելու և հետագա համագործակցության ձևաչափերը:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը