Լրահոս

01.02.2013 15:01


Վարդան Օսկանյան. «Հանցագործության վարկածներից խոսելիս պետք է զգույշ լինել»

Վարդան Օսկանյան. «Հանցագործության վարկածներից խոսելիս պետք է զգույշ լինել»

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին իր կատարած այցելությանը՝ գրելով.

Քիչ առաջ ԲՀԿ իմ գործընկերների հետ այցելեցի Պարույր Հայրիկյանին: Մենք հիվանդանոցում եղանք այն պահին, երբ նրան դուրս էին բերում վիրահատարանից: Նա դեռ չէր զարթնել, և հնարավոր չեղավ խոսք փոխանակել հետը:

 Բժիշկներն ասացին, որ ամեն ինչ բարեհաջող է ընթացել, Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում:  Պարույր Հայրիկյանին մաղթում եմ հնարավորինս արագ ապաքինում: Կատարվածը, իհարկե, զարհուրելի և դատապարտելի է:  Հանցագործության վարկածներից խոսելիս պետք է զգույշ լինել և սպասել, որ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքը կատարեն:

 

Այս խորագրի վերջին նյութերը