Արթուր Աբրահամ. «Վլադիմիր Ենգիբարյանը բոլորիս համար օրինակ է եղել»
Բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ցավակցական խոսքը Վլադիմիր Ենգիբարյանի մահվան առթիվ.
«Խոր վշտով ցավակցում եմ հայրենական սպորտի ականավոր ներկայացուցիչներից մեկի` Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ: Սա անդառնալի կորուստ է հայ մարզաշխարհի համար: Նա Մելբուրնի Օլիմպիական խաղերի չեմպիոն էր, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, նրա եւ նրա դպրոցի սաների շնորհիվ բազմիցս տարբեր միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում մեր երկիրը առաջատար է հռչակվել: Նա բոլորիս համար օրինակ է եղել եւ կմնա այդպիսին: Եվս մեկ անգամ խորապես ցավակցում եմ Ենգիբարյանի հարազատներին, ընկերներին, համախոհներին: Նրա հիշատակը մշտապես վառ կմնա հայ մարզաշխարհի պատմության մեջ»: