Լրահոս

01.02.2013 14:18


Արամ Հարությունյան. «Սա ինչ–որ կենտրոնի կողմից լուրջ հաշվարկված քայլ է»(տեսանյութ)

Արամ Հարությունյան. «Սա ինչ–որ կենտրոնի կողմից լուրջ հաշվարկված քայլ է»(տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նախագահի մեկ այլ թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին։ Արամ Հարությունյանը, ով նույնպես այցելել է հիվանդանոց, և ում որդու քավորը հենց Պարույր Հայրիկյանն է, կատարվածի մասին միանշանակ կարծիք հայտնելը դեռ վաղ է համարել։

–Դեպքից շատերը կարող են օգտվել, բայց ժամանակը ցույց կտա, թե սա ո՞ւմ էր ձեռնտու և ո՞վ է օգուտներ քաղել: Ես իմ տեսակետն ունեմ, բայց ավելի լավ է մի քիչ սպասենք: Բայց մի բան հաստատ կարելի է ասել՝ ամեն ինչ միարժեք չէ։ Սա ինչոր կենտրոնի կողմից լուրջ հաշվարկված քայլ է։ Սա մեկքայլանոց բան չէ. քաղաքականության մեջ մեկքայլանոց օպերացիաներ չեն լինում,–ասել է Ա. Հարությունյանը:

Հարությունյանը փոխանցել է Հայրիկյանի խոսքերը՝ եթե իր մոտի զենքը հաներ, շատ հնարավոր է՝ ամեն ինչ շատ ավելի ողբերգական ավարտ ունենար, քանի որ ինքը փորձել է դիմադրել մահափորձ կատարողին։ Այդ պատճառով էլ առաջին կրակոցը վրիպել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը