ՀԱՕԿ–ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր ցավով տեղեկացա կաշվե ձեռնոցի անզուգական վարպետ, Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին: Նրան համարում էին համաշխարհային բռնցքամարտի հեղափոխական, քանզի առաջինն էր, ով կոպիտ ուժին և բիրտ հարվածների փոխանակմանը հակադրեց նուրբ տեխնիկա և ռինգում տեղաշարժվելու յուրատեսակ ոճ: Նա միայն իրեն բնորոշ վարպետությամբ և խոսուն հաղթանակներով համաշխարհային մարզասերին է ներկայացրել բռնցքամարտի հայկական դպրոցը և տարածել նրա փառքը:
Հազարավոր այն պատանիներից մեկն եմ, ում բախտ է վիճակվել լինել նրա հիմնադրած ու ղեկավարած մարզադպրոցի սանը, հաճախ ունկնդրել նրա մասնագիտական դասերը, ականատեսը լինել նրա ցուցադրած տեխնիկատակտիկական տարրերին:
Անձամբ իմ և հայոց մարզաշխարհի մարդկանց անունից խորապես ցավակցում եմ Վլադիմիր Ենգիբարյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին:

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ
ՀԱՕԿ –ի նախագահ