Վախճանվել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը
2013 թ. փետրվարի 1 –ի առավոտյան անդրօվկիանոսյան Լոս Անջելես քաղաքից տխուր լուր գուժեց Հայաստան: 81 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն , Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը : Նա ծնվել է 1932 թ. ապրիլի 24 –ին ` Երևանում : 1959 թ. հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995 թ., երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:
Վլադիմիր Ենգիբարյանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման , մարզաձևի միջազգային ֆեդերացիայի անդամի , ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի , ՀՀ վաստակավոր մարզչի և վաստակավոր գործչի , ՀԱՕԿ –ի ոսկե շքանշանի :
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Վլադիմիր Ենգիբարյանին շնորհել են / 2009 թ. / Հայաստանի և Արցախի բարձրագույն պարգևներ:
2012 թ. ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երևան հրավիրվեց կաշվե ձեռնոցի փառահեղ վարպետը : Նրա 80 –ամյակին նվիրված տոնական արարողությունը շուքով նշվեց և , բացի այդ , բռնցքամարտի դպրոցը անվանակոչվեց հիմնադրի ` Վլ. Ենգիբարյանի անունով:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3 –ին , ժամը 14 –ին հոգեհանգստյան արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում : Հուղարկավորությունը նախատեսված է ԱՄՆ –ում: