Լրահոս

01.02.2013 12:31


Նաիրա Զոհրաբյան. «Որևէ վարկած չի տեղավորվում սթափ տրամաբանության մեջ»

Նաիրա Զոհրաբյան. «Որևէ վարկած չի տեղավորվում սթափ տրամաբանության մեջ»

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ քաղաքական և հասարակական շրջանակներում արդեն տարբեր գնահատականներ են տրվում։ Zham.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ խորապես ցավում է կատարվածի համար։ «Շատ ցավալի միջադեպ է տեղի ունեցել: Անկեղծ ասած, բացարձակապես որևէ վարկած դժվար է ինձ համար քննարկելը, թե ում պիտի դա ձեռնտու լիներ և ով պիտի դրա հետևում կանգնած լինի, ով է կազմակերպիչը և ինչի համար` հարցեր են, որոնց պատասխանները դժվար է տալ, որովհետև որևէ վարկած չի տեղավորվում սթափ տրամաբանության մեջ: Հիմա պատրաստվում ենք ես և իմ գործընկերները այցելել Հայրիկյանին:

Մաղթում ենք շուտ ապաքինում և վերադարձ ընտրապայքարին»:

Այս խորագրի վերջին նյութերը