Լրահոս

01.02.2013 12:20


Մահափորձի առաջին պատասխանատուն ապահով Հայաստան խոստացողն է

Մահափորձի առաջին պատասխանատուն ապահով Հայաստան խոստացողն է

ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն դեպքում, հարկավոր է փաստել, որ երեկվա կրակոցները ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացրին, և այդպիսով որոշակի լուծում ստացավ Սերժ Սարգսյանի համար գլխացավանք դարձած նախագահական ընտրությունների նկատմամբ քաղաքացիների անտարբերության խնդիրը: 
Միանշանակ է նաև, որ անկախ այն հանգամանքից, թե մահափորձը, իսկ ավելի ճիշտ՝ վիրավորելու փորձը ում կողմից էր իրականացված կամ պատվիրված, դրա առաջին պատասխանատուն ապահով Հայաստան խոստացողն է»:

Այս խորագրի վերջին նյութերը