Լրահոս

01.02.2013 11:33


Դավիթ Սահակյանց. «Եթե ես իմանայի՝ ինչ ուժեր են, հիմա մուլտիպլիկացիայով չէի զբաղվի»

Դավիթ Սահակյանց. «Եթե ես իմանայի՝ ինչ ուժեր են, հիմա մուլտիպլիկացիայով չէի զբաղվի»

«7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին՝ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նշել է.

–Իմ կարծիքով ինչ–որ ուժեր նախընտրական պայքարում փորձում են մաքսիմալ քաոս մտցնել և վարկաբեկել ընտրությունների բնական արդյունքը։  

Թե կոնկրետ ինչ ուժերի մասին է խոսքը, Սահակյանը դժվարանում է ասել։

Եթե ես իմանայի՝ ինչ ուժեր են, հիմա մուլտիպլիկացիայով չէի զբաղվի,–հումորով նկատել է նա և ավելացրել, որ ամեն կերպ փորձելու են կատարվածը կապել Սերժ Սարգսյանի հետ։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը