Պենտագոնի ապագա ղեկավարը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցներին
ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Չաք Հեյգելը Սենտում հայտարարել է, որ կողմ է Իրանի դեմ պատժամիջոցներին։ Նրա խոսքով՝ Իրանի միջուկային խնդիրը պետք է լուծվի պատժամիջոցներով, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել միջազգային մակարդակով՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Պենտագոնի ղեկավարի պաշտոնում վյետնամյան պատերազմի վետերան, 66-ամյա Հեյգելի առաջադրումը Սենատում տարաձայնությունների տեղիք է տվել։ Հանրապետականները վերջինիս մեղադրում են Իսրայելի նկատմամբ չափից ավելի խիստ, իսկ Իրանի նկատմամբ մեղմ լինելու համար։