Ի հեճուկս այն խոսակցությունների, թե Ռուսաստանի կողմից Հայաստանում իրականացվող «Հայրենակիցներ» միգրացիոն ծրագիրը կասեցվելու է, այն շարունակվում է ու դեռ ավելի մեծ թափով: Երեկ մեր թղթակիցն այցելել է Երևանի Մանուշյան փողոցում գտնվող ՌԴ միգրացիոն ծառայության ներկայացուցչություն, որտեղ ՀՀ քաղաքացիները իրենց տվյալներն են ներկայացնում նշված ծրագրից օգտվելու համար:
Մեր թղթակցի այցելության պահին ներկայացուցչության մուտքի մոտ մի քանի տղամարդ հերթ էին կանգնած: Նրանք սպասում էին, որ իրենց թույլ տան ներս մտնել ու ներկայացնել համապատասխան փաստաթղթերը: Գրասենյակի աշխատակիցները թղթակցին արգելել են ներս մտնել, ասել են, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ նախօրոք զանգահարեր և հերթագրվեր: «Ժամանակին, որ գալիս էիր, երկու ամիս հետո էին քեզ կանչում: Էն ժամանակ արդեն մեծ հերթեր էին: Եթե հիմա երեք ամիս հետո են նշանակում, պատկերացրեք, թե հիմա ինչ վիճակ ա, ուրեմն հիմա Հայաստանից փախնողների հերթը ավելի մեծ ա, քան մի քանի ամիս առաջ»,- թղթակցի հետ զրույցում ասել է հերթում կանգնած տղամարդկանցից մեկը:
Ծրագրի հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել անցած տարի, երբ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց, թե ընդլայնում ու դյուրացնում է «Հայրենակիցներ» ծրագրի իրականացումը և խնդիր է դրել տարեկան ավելացնել 300 հազար միգրանտների հոսք դեպի Ռուսաստան, առաջին հերթին` մերձավոր արտերկրից մարդկանց Ռուսաստանում մշտապես բնակեցնելու հաշվին, ինչը նշանակում է, որ առանց այդ էլ ահագնացած արտագաղթի պայմաններում արտագաղթի նոր ալիք կսկսվի: Բազմաթիվ պաշտոնյաներ խոստացան, որ այս խնդրով «կզբաղվեն», և ծրագիրը կկասեցվի, բայց այդպես չեղավ: Իսկ արտագաղթի նոր ալիքը, փաստորեն, սկսվել է:
Արտագաղթի նոր ալիքը, փաստորեն, սկսվել է

Անի Գևորգյան
«Չորրորդ Ինքնիշխանություն»