Լրահոս

01.02.2013 10:23


Տիգրան Սարգսյանի ծրագրերը ձախողման եզրի՞ն են

Տիգրան Սարգսյանի ծրագրերը ձախողման եզրի՞ն են

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ծրագրերը հայտնվել են ձախողման եզրին: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Դիլիջանում ՀՀ կենտրոնական (ԿԲ) բանկի մասնաշենքը կառուցելուց հետո իշխանությունները պատրաստվում են ԿԲ անձնակազմը տեղափոխել այնտեղ: Նույնիսկ խոստացել են Դիլիջանում բնակվելու դեպքում կրկնակի աշխատավարձ տալ, սակայն ԿԲ աշխատակիցները տարբեր պատճառաբանություններով կտրականապես հրաժարվում են: «Փաստորեն, բավական չէ` իշխանությունները հարկատուների հաշվին 70 մլն դոլար են ծախսել ԿԲ շենքը կառուցելու համար, բավական չէ` հարկատուների հաշվին հսկայական թվերի հասնող աշխատավարձ են տալիս նրանց, հիմա էլ փորձում են ՀՀ պետական բյուջեից հավելյալ գումարներ հատկացնել` բարձրացնելով ԿԲ աշխատակիցների աշխատավարձը, միայն թե իրենց պրոյեկտն աշխատեցնեն` արդարացնելով Դիլիջանում այդ շենքի կառուցումը»,–գրում է թերթը։ ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ իրենք նման տեղեկություններ չունեն:

Այս խորագրի վերջին նյութերը