Հունվարի 31-ին ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի «Փրայս» դպրոցում հրաձգության հետևանքով վիրավորվել է երկու մարդ, որոնցից մեկը 14 տարեկան է:
Կրակոցների հեղինակը աշակերտներից մեկն է եղել, հայտնում է lenta.ru-ն` հղում անելով Fox 5 Atlanta հեռուստաալիքին: Ենթադրյալ հանցագործի անունը և տարիքը առայժմ պաշտոնապես չեն հաղորդվում: Նշվում է, որ նա կրակել է աշակերտներից մեկի գլխին, իսկ մի քանի րոպե անց ձերբակալվել է դպրոցի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Ոստիկանությունում չեն բացառում, որ միջադեպը հաջորդել է երիտասարդների միջև ծագած վիճաբանությանը։
Վիրավոր աշակերտը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Թեթեւ վնասվածք է ստացել նաեւ դպրոցի ուսուցիչներից մեկը:
Ամերիկյան դպրոցում կրկին կրակոցներ են հնչել
Հունվարի 31-ին ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի «Փրայս» դպրոցում հրաձգության հետևանքով վիրավորվել է երկու մարդ, որոնցից մեկը 14 տարեկան է:
Կրակոցների հեղինակը աշակերտներից մեկն է եղել, հայտնում է lenta.ru-ն` հղում անելով Fox 5 Atlanta հեռուստաալիքին:
Ենթադրյալ հանցագործի անունը և տարիքը առայժմ պաշտոնապես չեն հաղորդվում: Նշվում է, որ նա կրակել է աշակերտներից մեկի գլխին, իսկ մի քանի րոպե անց ձերբակալվել է դպրոցի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Ոստիկանությունում չեն բացառում, որ միջադեպը հաջորդել է երիտասարդների միջև ծագած վիճաբանությանը։
Վիրավոր աշակերտը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Թեթեւ վնասվածք է ստացել նաեւ դպրոցի ուսուցիչներից մեկը: