Լրահոս

01.02.2013 09:29


Հանրապետության ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հանրապետության ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 09։00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար, մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

 

Այս խորագրի վերջին նյութերը