Լրահոս

01.02.2013 01:46


Նախագահական ընտրությունները կհետաձգվե՞ն

Նախագահական ընտրությունները կհետաձգվե՞ն

ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ 

Ենթադրվում է, որ ընտրությունների հետաձգվելը կախված կլինի Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևանի Տպագրիչների 9 հասցեում   անհայտ անձը կրակել է ՀՀ թեկնածու Պարույր Հայրիկյանի ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների` Հայրիկյանի վրա կրակել են իր տան շքամուտքի մոտ: Կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով Պ. Հայրիկյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը