Կրակել են Պարույր Հայրիկյանի ուղղությամբ. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևանի Տպագրիչների 9 հասցեում անհայտ անձը կրակել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ուղղությամբ: Դեպքը կատարվել է Հայրիկյանի տան մերձակայքում: Ըստ նախնական տեղեկությունների` Հայրիկյանի վրա կրակել են իր տան շքամուտքի մոտ: Աջ անրակի շրջանում շրջանում հրազենային վնասվածքով Պ. Հայրիկյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բժիշկների փոխանցմամբ` նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այս պահին Տպագրիչների փողոցը, որտեղ գտնվում է Հայրիկյանի տունը, շրջափակված է ոստիկանների կողմից: Նրանք նշված հատվածում հայտնաբերել են կրակված հրազենի 1 գնդակ և բանալիների տրցակ:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: