Լրահոս

31.01.2013 17:59


Հայ զինվորները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ

Հայ զինվորները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ, ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ 56 կգ քաշային Արամ Ավագյանին և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել բռնցքամարտիկ-զինծառայողներին Հայաստանի ու հայկական բանակի պատիվը բարձր պահելու և ծառայության ընթացքում մարզական հաջողություններ գրանցելու համար: ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայող-մարզիկներին պարգևատրել է գերատեսչական մեդալներով:

Ի դեպ, տղաներն առաջին անգամ չէ, որ զինծառայության ընթացքում մասնակցում են միջազգային մրցույթի. 2012 թվականին Ուկրիանայում անցկացված առաջնությանը ևս բռնցքամարտիկ-զինվորները զբաղեցրել են մրցանակային տեղեր:  

Այս խորագրի վերջին նյութերը