Տնտեսական

31.01.2013 17:03


Տիգրան Ուրիխանյան. «Կասկածում եմ, թե Երևանում շատ են 130 հազար դրամ վարձատրությամբ աշխատատեղերը»

Տիգրան Ուրիխանյան. «Կասկածում եմ, թե Երևանում շատ են 130 հազար դրամ վարձատրությամբ աշխատատեղերը»

Ես կասկածում եմ, թե Հայաստանի Հանրապետությունում, Երևան քաղաքում շատ են 130 հազար դրամ վարձատրությամբ աշխատատեղերը: iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ Չարենցավանում արած հայտարարությունը, թե «երեւանցիները չեն ուզում 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերում աշխատել»:

ԲՀԿ պատգամավորի խոսքով՝ բազմաթիվ երևանցիներ, ու ոչ միայն երևանցիներ, ունենալով շատ ավելի բարձր վարձատրություն կամ սեփական նյութական բարիքներ, միջոցներ, հրաժարվում են սեփական երկրում այդ աշխատանքից, այդ աշխատավարձից կամ սեփական գործերից:

«Չեն ուզում, ունեն իրավունք չուզենալու: Թող որևէ մեկը համոզի, որ 130 հազար դրամով ՀՀ քաղաքացին կարող է ապահովել իր ընտանիքը, հոգալ տարատեսակ ծախսեր, կոմունալ վարձավճարներ անել, տարրական կերպով հանգստանալ գոնե բնության գրկում՝ սեփական երկրում և այլն: Իսկ ի՞նչ կա էդտեղ զարմանալու, նույնիսկ եթե չեն ուզում»,- ասաց պատգամավորը:

Այս խորագրի վերջին նյութերը