Լրահոս

31.01.2013 16:46


Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է 50%-ով բարձրացնել թոշակները, ընտանիքի եկամուտներն ու կենսամակարդակը

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է 50%-ով բարձրացնել թոշակները, ընտանիքի եկամուտներն ու կենսամակարդակը

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Չարենցավանում էր։ Նախագահի թեկնածուն իրեն հատուկ ոճով շրջում էր քղաքի փողոցներով, ձեռքով բարևում անցորդներին: Րաֆֆի Հովհաննիսյանը հասցրեց նաև առևտուր անել սննդի փոքր կետից:

Իսկ իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը  խոստացավ 50%-ով բարձրացնել թոշակները, ընտանիքի եկամուտներն ու կենսամակարդակը:

Նախագահի թեկնածուն կրկին անդրադարձավ արտագաղթի խմդրին։ «Նախագահ դառնալու դեպքում հինգ տարվա ընթացքում այնպես կանեմ, որ չարենցավանցիների բոլոր արտագաղթած հարազատները վերադառնան հայրենիք, ինչի արդյունքում կունենանք ոչ թե պարտադրանքի, այլ ազատ Հայաստան։ Եվ թող հինգ տարի հետո Չարենցավանից մի նոր սերունդ գա ծառայելու մեր ժողովրդին»:

Այս խորագրի վերջին նյութերը