2012 թվականին Ճամբարակի «Զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց խորհուրդ» (ԶԱՄԿԽ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ճամբարակում կատարվեց աղբահավաք` «Մի կեղտոտիր իմ քաղաքը» և «Ապրենք մաքուր Ճամբարակում» կագախոսերով: Ակցիային մասնակցեցին քաղաքի չորս դպրոցների և կերպարվեստի դպրոցի ավելի քան 200 դպրոցականներ և ուսուցիչներ, առանձին բնակիչներ:
«Ապրենք մաքուր Ճամբարակում» Նախաձեռնությունը նպատակ ուներ տեսակավորված ձևով մեկ օրվա ընթացքում հավաքելու քաղաքի կենտրոնում, քաղաքային այգում և դպրոցների շրջակայքում կուտակված աղբը: Միջոցառումի ավարտից հետո մասնակիցները աղբից մաքրված քաղաքային այգում դիտեցին կերպարվեստի սաների գործերի ցուցադրությունը: Մասնակից կազմակերպությունները պարգևատրվեցին տարբեր անվանակարգերով: Ակնհայտ է, որ մեկ օրում չի կարելի հավաքել տարիներով կուտակված աղբը, սակայն կարևորը մարդկանց մեջ նոր մտածելակերպի ձևավորումն է:
“ԶԱՄԿԽ” ՀԿ կոչ է անում համախմբվել և պայքարել` մեր գյուղերն ու քաղաքները կլանող, աղբի դեմ այս «կռվում» և թեկուզ փոքր մասնակցություն ունենալ «Հայաստաննառանցաղբի» ձևավորման գործին:
Ճամբարակն առանց աղբի
2012 թվականին Ճամբարակի «Զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց խորհուրդ» (ԶԱՄԿԽ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ճամբարակում կատարվեց աղբահավաք` «Մի կեղտոտիր իմ քաղաքը» և «Ապրենք մաքուր Ճամբարակում» կագախոսերով: Ակցիային մասնակցեցին քաղաքի չորս դպրոցների և կերպարվեստի դպրոցի ավելի քան 200 դպրոցականներ և ուսուցիչներ, առանձին բնակիչներ:
«Ապրենք մաքուր Ճամբարակում» Նախաձեռնությունը նպատակ ուներ տեսակավորված ձևով մեկ օրվա ընթացքում հավաքելու քաղաքի կենտրոնում, քաղաքային այգում և դպրոցների շրջակայքում կուտակված աղբը: Միջոցառումի ավարտից հետո մասնակիցները աղբից մաքրված քաղաքային այգում դիտեցին կերպարվեստի սաների գործերի ցուցադրությունը: Մասնակից կազմակերպությունները պարգևատրվեցին տարբեր անվանակարգերով: Ակնհայտ է, որ մեկ օրում չի կարելի հավաքել տարիներով կուտակված աղբը, սակայն կարևորը մարդկանց մեջ նոր մտածելակերպի ձևավորումն է:
“ԶԱՄԿԽ” ՀԿ կոչ է անում համախմբվել և պայքարել` մեր գյուղերն ու քաղաքները կլանող, աղբի դեմ այս «կռվում» և թեկուզ փոքր մասնակցություն ունենալ «Հայաստանն առանց աղբի» ձևավորման գործին: