Անդրիաս Ղուկասյանը գնալու է լողանալու և հրավիրում է նաև լրագրողներին
ԳԱԱ շենքի մոտ հացադուլի նստած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր բացօթյա ասուլիս է հրավիրել և հայտնել, որ հացադուլի 15-րդ օրը՝ փետրվարի 4-ին, 2 ժամով գնալու է տուն՝ լողանալու։ Նա իր հետ հրավիրել է նաև լրագրողներին, որպեսզի իր բացակայությունը տարատեսակ խոսակցությունների տեղիք չտա.
–Հացադուլը շարունակելու եմ մինչեւ ընտրությունների ավարտը, այսինքն 30-35 օր։
Ի դեպ, Անդրիաս Ղուկասյանին տեսակցության է գնացել ՀՀԿ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով շեշտել է՝ պետք է արժանվույն գնահատել յուրաքանչյուրի գործողությունները՝ նույնիսկ չընդունելով:
–Իմ գալու նպատակը Անդրիասի քայլը գնահատելն էր,–ասել է նա։
Ընդգծելով, որ հացադուլներն իրենց համար ընդունելի չեն՝ Գալուստ Սահակյանն ավելացրել է, թե նախագահի թեկնածուին հացադուլը դադարեցնելու կոչ չի արել, բայց և կարծում է, որ պետք է ուշադիր լինել, որպեսզի պայքարն առողջությանը վնաս չտա։

7or.am