Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր հրավիրված ասուլիսում զգուշացրել է, որ «Facebook» սոցիալական ցանցում առաջարկվող կոնկրետ հղման միջոցով վիրուս է տարածվում։ Այդ մեխանիզմը գործում է հետյալ կերպ՝ տեսնելով, որ իր ընկերներից մեկը իրեն որևէ էջի տակ է նշել, օգտատերը սեղմում է այն, ընկնում ինչ–որ թուրքերեն նախադասություններով հասցե և դառնում «վիրուսակիր» ու վիրուս տարածող։ Այսպիսով, նաև անկախ օգտատերի կամքից, նա թուրքական որոշ էջերի «like» է անում:
Այդ վիրուսը հնարավոր է վերացնել «Google Chrome»-ից ջնջելով ոչ պետքական հավելվածները և հակավիրուսային ծրագրի միջոցով «բուժելով» համակարգիչը:
Վիրուս կա «Ֆեյսբուք»–ում. զգուշացնում է մասնագետը

7or.am