Լրահոս

31.01.2013 14:37


Արտագաղթը նպաստում է սեռավարակների «քոչարի պարելուն»

Արտագաղթը նպաստում է սեռավարակների «քոչարի պարելուն»

Արտագաղթը ոչ միայն ժողովրդագրական խնդիր է առաջացնում, այլ նաև սեռավարակների տարածմանն է նպաստում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշել է, որ սեռական վարակների ռիսկային գոտում են գտնվում արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանց ընտանիքները։ Այդ տղամարդիկ օտար ափերում չպաշտպանված սեռական կյանքով են ապրում, Հայաստան վերադառնալիս էլ չեն ստուգվում, և վարակում են նաև իրենց կանանց։ Սեքսապաթոլոգը կատակել է, թե մարդիկ հանգիստ ապրում են առանց ստուգվելու, բայց իրականում սեռավարակները քոչարի են պարում նրանց օրգանիզմում։ Իսկ նման դեպքերից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տվել սեռական հարաբերության ժամանակ պաշտպանվել, պահպանակը ճիշտ ձևով օգտագործել, օրինակ, գնել այն ոչ թե սուպերմարկետներից, այլ դեղատներից, և երկար ժամանակ գրպանում չպահել։

Թյուրիմացություն է, թե օրալային կամ անալային ճանապարհով սեռական հարաբերություն ունենալը պաշտպանում է սեռավարակներից: Ավելին՝ այդ ճանապարհով ավելի արագ է սեռավարակը զարգանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը