Լրահոս

31.01.2013 14:15


Վրաստանում 20 «օրենքով գող» համաներմամբ ազատ կարձակվի

Վրաստանում 20 «օրենքով գող» համաներմամբ ազատ կարձակվի

«Грузия Online»–ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի հայտարարած համաներմամբ բանտերից նաև 6 «օրենքով գող» է ազատ արձակվել: Վրաստանը ազատ արձակված բոլոր «օրենքով գողերին» 24 ժամ է տրամադրել երկրի տարածքը լքելու համար։

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ «օրենքով գողերին» ազատ արձակելով՝ Վրաստանը վերադառնում է նախորդ դարի 90-ական թվականների ամենաթողությանը։ Սահակաշվիլին նաև ասել է, որ համաներումը կտարածվի մոտ 20 «օրենքով գողի» նկատմամբ։

«Ո՞ւմ են նրանք պետք: Կարծում եք՝ ուրիշ երկրները նրանց կընդունե՞ն»,–եզրափակել է Սահակաշվիլին՝ պնդելով, թե այլ երկրներ ևս նրանց չեն ընդունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը