ԱՄՆ-ում 26-ամյա զինվոր Բրենդեն Մարոկոյին, ով Իրաքում պայթյունի հետևանքով կորցրել է իր բոլոր վերջավորությունները և կենդանի մնացել, փոխպատվաստել են դոնորի ձեռքերը և ոսկրածուծի մի մասը: Փոխպատվաստումը հաջող էանցել, և այսօր նա արդեն կարող է մասսամբ շարժել իր նոր ձեռքերը: Երբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Բրենդենին հարցրել են՝ արդյուք լիովին ընկալո՞ւմ է, որ այդ ձեռքերն առաջ այլ մարդու են պատկանել, նա պատասխանել է. «Ես երբեք չէի կարողանում մինչև վերջ հավատալ, որ ձեռքերչունեմ, և հիմա, երբ նրանք նորից իրենց տեղում են, ինձ թվում է, որ միշտ է այդպես եղել: Այդքան տարի հետո ես ոնց որ նորից վերադարձրել եմ իմ «ես»-ը»։ Նա բոլորին կոչ է արելհույսը երբեք չկորցնել, քանի որ «կյանքն առաջ է գնում, և կարևորն այն է, որ ողջ մնանք»: http://www.youtube.com/watch?v=TxGD-nvzgp8
Ամերիկացի զինվորին ձեռքեր են փոխպատվաստել
ԱՄՆ-ում 26-ամյա զինվոր Բրենդեն Մարոկոյին, ով Իրաքում պայթյունի հետևանքով կորցրել է իր բոլոր վերջավորությունները և կենդանի մնացել, փոխպատվաստել են դոնորի ձեռքերը և ոսկրածուծի մի մասը: Փոխպատվաստումը հաջող է անցել, և այսօր նա արդեն կարող է մասսամբ շարժել իր նոր ձեռքերը: Երբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Բրենդենին հարցրել են՝ արդյուք լիովին ընկալո՞ւմ է, որ այդ ձեռքերն առաջ այլ մարդու են պատկանել, նա պատասխանել է. «Ես երբեք չէի կարողանում մինչև վերջ հավատալ, որ ձեռքեր չունեմ, և հիմա, երբ նրանք նորից իրենց տեղում են, ինձ թվում է, որ միշտ է այդպես եղել: Այդքան տարի հետո ես ոնց որ նորից վերադարձրել եմ իմ «ես»-ը»։ Նա բոլորին կոչ է արել հույսը երբեք չկորցնել, քանի որ «կյանքն առաջ է գնում, և կարևորն այն է, որ ողջ մնանք»: http://www.youtube.com/watch?v=TxGD-nvzgp8