Լրահոս

31.01.2013 21:03


Շուտով մենք կմոռանանք ասեղով ներարկչի մասին

Շուտով մենք կմոռանանք ասեղով ներարկչի մասին

Շատ հնարավոր է, որ շուտով մեզանից շատերը ներարկումներից այլևս չեն վախենա: Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում ստեղծվել է հատուկ սարք, որը դեղամիջոցները ձայնի արագությանը մոտ միկրոշիթի շնորհիվ   մաշկի ծակոտիներով անց է կացնում: Գիտնականների խոսքերով՝ նման անասեղ ներարկիչը մի շարք առավելություններ ևս ունի. օրինակ, ի տարբերություն սովորական ներարկիչի, այս պարագայում նվազում է հնարավոր բարդությունների վտանգը, որն առաջանում է մկանների բնազդական լարվածության պատճառով: Նոր սարքը շատ օգտակար կլինի նաև այն մարդկանց համար, ովքեր ստիպված են ինքնուրույն ներարկվել:    

Այս խորագրի վերջին նյութերը