Լրահոս

31.01.2013 23:02


Չինաստանում խաղային անձնագրերի վաճառքը կրկին կթույլատրեն

Չինաստանում խաղային անձնագրերի վաճառքը կրկին կթույլատրեն

Չինաստանի գեյմերները այսուհետ ուրախանալու առիթ ունեն: Ինչպես տեղեկացնում են չինական լրատվամիջոցները, Չինաստանի իշխանությունը որոշել է հանել խաղային անձնագրերի վաճառքի արգելքը։ Այն գործում էր դեռևց 2000թ.–ից, երբ Չինաստանի իշխանությունը հայտարարել էր, թե խաղային անձնագրերը վնասակար են երիտասարդների հոգեկան և ֆիզիկական առողջության համար: Այժմ, սակայն, երբ այդքան տարածված են տարբեր տիպի բջջային հեռախոսները և այլ տեխնիկական սարքերը, որոնք  խաղեր են ներառում, այդ արգելքն անիմաստ է դարձել:

Արգելքը չեղյալ համարելու մասին լուրը ազդել է խաղային անձնագրերի խոշորագույն արտադրողների բաժնետոմսերի արժեքի վրա.  օրինակ «Sony»-ի և «Nintendo»-ի բաժնետոմսերի գինը Տոկիոյի բորսայում աճել է մոտ 8,5%–ով: Հարկ է նշել, որ Չինաստանում, այդուհանդերձ, շարունակում են գործել «հակագեյմերական» մի շարք այլ  օրենքներ: Այդպես, օրինակ, խաղային կայքերը պարտավոր են խաղից հանել այն մարդկանց, ովքեր 5 ժամից ավելի անընդմեջ դրանով են զբաղված: 

Այս խորագրի վերջին նյութերը