Ծրագրային մոտեցում կցուցաբերվի հանրային առողջության ոլորտում
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
- կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների` ներառյալ բնակչության իրազեկման միջոցառումների վերաբերյալ 2013-2016 թթ. ծրագրին և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին, - ՀՀ գենդերային քաղաքականության և գենդերային բռնության 2013 թ. միջոցառումների տարեկան ծրագրերին։ ՀՀ կառավարությունը հաստատել է` - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը, որի կիրառմամբ կանոնակարգված ընթացքով կներդրվի տեսչությունում ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը, ավելի արդյունավետ կդառնա ոլորտի պետական վերահսկողությունը, - ՀՀ կառավարության աշխատակազմի և ՀՀ ԿԸՀ կողմից ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները, - ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխման և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու որոշման փոփոխությունները, որոնց համաձայն նշված ծրագրի քննարկման և համապատասխան փաստաթղթերի մշակման համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, - Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության արտոնագրման կարգը հաստատելու որոշման լրացումը և փոփոխությունները, որոնց կիրարկմամբ արտոնագրման հայտատուները կազատվեն լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջից։
Ծրագրային մոտեցում կցուցաբերվի հանրային առողջության ոլորտում
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
- կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների` ներառյալ բնակչության իրազեկման միջոցառումների վերաբերյալ 2013-2016 թթ. ծրագրին և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին,
- ՀՀ գենդերային քաղաքականության և գենդերային բռնության 2013 թ. միջոցառումների տարեկան ծրագրերին։
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը, որի կիրառմամբ կանոնակարգված ընթացքով կներդրվի տեսչությունում ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը, ավելի արդյունավետ կդառնա ոլորտի պետական վերահսկողությունը,
- ՀՀ կառավարության աշխատակազմի և ՀՀ ԿԸՀ կողմից ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները,
- ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխման և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու որոշման փոփոխությունները, որոնց համաձայն նշված ծրագրի քննարկման և համապատասխան փաստաթղթերի մշակման համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ,
- Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության արտոնագրման կարգը հաստատելու որոշման լրացումը և փոփոխությունները, որոնց կիրարկմամբ արտոնագրման հայտատուները կազատվեն լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջից։