Լրահոս

31.01.2013 13:16


Ստոմատոլոգները կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել

Ստոմատոլոգները կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել

Այսօր կառավարության շենքի դիմաց, որտեղ ընթանում էր գործադիրի հերթական նիստը, մի խումբ ստոմատոլոգներ բողոքի ցույց էին կազմակերպել։ Վերջիններս պահանջում են վերանայել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշումը, որով կտրուկ ավելանում է մեկ բազկաթոռի համար ամսական վճարվող հարկը։

Հիշեցնենք, որ ստոմատոլոգները իրենց բողոքը ընդունված որոշման վերաբերյալ արդեն արտահայտել են հունվարի 26-ին հրավիրված համագումարի ժամանակ, որին սակայն չի մասնակցել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ով խոստացել էր աջակցել նրանց։ Ստոմատոլոգները նաև նամակ են հղել ՀՀ նախագահին, դիմել են առողջապահության նախարարին։

Այս խորագրի վերջին նյութերը