Լրահոս

31.01.2013 12:57


ՀՀ նախագահի թեկնածու. «Ի դեմս Սերժ Սարգսյանի` մենք ունենք պարանոյիկ հիվանդություն»

ՀՀ նախագահի թեկնածու. «Ի դեմս Սերժ Սարգսյանի` մենք ունենք պարանոյիկ հիվանդություն»

Այսօրվա ասուլիսին ՀՀ նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանն, անդրդառնալով ընթացող քարոզարշավին, նշել է, թե արդեն կան անհավասար պայքարի դրսևորումներ։ «ՊՆ-ը միջոցառում էր կազմակերպել, որին ներկա էր թեկնածուներից մեկը: Նա ներկա էր ոչ որպես թեկնածու, այլ ՀՀ գերագույն զորքերի հրամանատար: Գործող նախագահը վայր չի դնում իր լիազորությունները և իրականացնում է քարոզարշավ: Զինվորները ևս ՀՀ քաղաքացիներ են և ունեն ընտրելու իրավունք: Կարծում եմ` սա բացահայտ անհավասարության դրսևորում է»,–ասել է նախագահի թեկնածուն։

Բանախոսը նշել է, թե խոսելով բանակի մասին՝ ներկայացնում են Սերժ Սարգսյանին, մոռանալով, թե ով է եղել պաշտպանության առաջին նախարարը: «Մեր գործող նախագահը միգուցե տառապում է հիշողության կորստով։ Սերժ Սարգսյանը եղել է ԼԿԵՄ անդամ, հետո միանգամից պաշտոններ ստանձնելով գլխավորել ՀՀԿ-ը: Ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը տարիներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին: Մի կողմից` հիշողության կորուստը, մյուս կողմից` քարոզարշավը մարդկանց մեջ սերմանում են այն, թե Հայաստանի ապագան կախված է միմիայն Սերժիկ Սարգսյանից»,–ասել է բանխոսը՝ հավելելով, թե ի դեմս Սերժ Սարգսյանի` մենք ունենք պարանոյիկ հիվանդություն:

r.am

Այս խորագրի վերջին նյութերը