Լրահոս

31.01.2013 20:10


1979թ. հետո առաջին անգամ արքայազն Չարլզը երթևեկել է մետրոյով

1979թ. հետո առաջին անգամ արքայազն Չարլզը երթևեկել է մետրոյով

Ուելսի արքայազն Չարլզը և նրա կինը՝ Քամիլան, լոնդոնյան մետրոպոլիտենի 150-ամյակի կապակցությամբ միասին առաջին անգամ երթևեկել են մետրոյով։ Թագավորական ընտանիքի անդամներին մետրոպոլիտենը վճարման տոնական քարտեր է նվիրել՝ 10 ֆունտ ստեռլինգ արժողությամբ, որոնցով նրանք վճարել են մետրոյով երթևեկելու համար։ Այդ քարտերը տեղ կգտնեն թագավորական ընտանիքի հավաքածուում։

Վերջին անգամ Ուելսի արքայազն Չարլզը մետրոյով երթևեկել էր 1979թ.՝ մետրոպոլիտենի հոբելյանական գծի բացման արարողության ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը