Դավիթ Ջամալյան. «Ես, իհարկե, դատապարտում եմ Շիրակ Թորոսյանի հետ կատարված միջադեպը»
-Վրաստանն ուզում է ամրացնել իր դիրքերն ու ցույց տալ իր կարևորությունը։ Մենք բավական լուրջ խնդիրներ ունենք վրացիների հետ, բայց ես կարծում եմ, որ եթե Իրանի հետ երկաթգիծը կառուցվի, Վրաստանը կկորցնի իր մենաշնորհը, և Հայաստանն էլ ցույց կտա իր դիրքերը,- խոսելով Վրացական սահմանին ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին՝ ասել է ռազմական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Ջամալյանը։ Նա նշել է, որ դատապարտում է այս երևույթը, և որ Վրաստանի հետ հարաբերությունները չսրելու համար է, որ Հայաստանի կառավարությունը զգուշանում և բուռն չի արձագանքում նման միջադեպերին։
-Երևի, վախենում են հարաբերությունները վատացնելուց։ Ես էլ եմ կարծում, որ չի կարելի վատացնել հարաբերությունները բոլոր հարևանների հետ, բայց և չի կարելի անընդհատ լռել։ Պետք է ցույց տանք նաև մեր՝ Հայաստանի կարևորությունը,-ասել է Դավիթ Ջամալյանը։

7or.am