Սերժ Սարգսյան. «Արդար ընտրություններով ընտրված նախագահի լեզուն ավելի երկար է»
ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպում է ունեցել Եղվարդ քաղաքում։ Նա ընդգծել է, որ գյուղերում դատարկ տներ տեսնելիս խոր կսկիծով ու դառնությամբ է լցվում։
–Սահմանամերձ գյուղեր այցելելիս երկու զգացում եմ ունենում` տխրության և հպարտության։ Գյուղերում տների դարպասներին ժանգոտված, գոցված փականներն ամենից ծանր տպավորություն են թողնում։ Դատարկվող գյուղերը միակ բանն են, որ կարող են ինձ հունից հանել,-հայտարարել է նա։
Սերժ Սարգսյանը նաև խոստացել է գյուղում կյանքը բարելավել, բայց նաև փոխադարձաբար ցանակցել է, որ գյուղացիներն էլ արտերկրում գտնվող իրենց զավակներին համոզեն հետ գալ հայրենիք։
Նախագահի թեկնածուն ընդգծել է՝ չի խնդրում, որ իրեն ձայն տան։
–Ավելի լավ է ունենանք ավելի քիչ տոկոս, բայց ազատ ընտրություններ։ Լավ, ազատ, արդար ընտրություններով ընտրված նախագահի լեզուն ավելի երկար է միջազգային հանրության առաջ, սա հաշվի առեք,-շեշտել է նա։

7or.am