Լրահոս

31.01.2013 11:59


ԱՄՆ-ում 8 հայ է ձերբակալվել

ԱՄՆ-ում 8 հայ է ձերբակալվել

ԱՄՆ-ում 8 հայ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են ապահովագրական խարդախության կազմակերպման համար։ Համաձայն մեղադրանքի՝ Գլենդել և Բըրբենք քաղաքների այս բնակիչները խարդախության ճանապարհով 82 հազ. ԱՄՆ դոլար են շորթել։

Մասնավորապես, 45-ամյա Սուրեն Գրիգորյանը և նրա ընտանիքի անդամներն ու հարազատները՝ 36-ամյա Աիդա Հակոբյանը, 62-ամյա Սեդա Մարգարյանը, 74-ամյա Մասիս Գալստյանը, 49-ամյա Ռոզա Գալստյանը, 42-ամյա Ռոզա Իսայանը և 49-ամյա Սեթիկ Փաթաթանյանը, 2008թ. 2 կեղծ ավտովթար են կազմակերպել, նաև հայտարարել, թե իրենց տան մոտ կայանած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան անհայտ անձինք միտումնավոր վնասել են, և, այդպիսով, ապահովագրական ընկերություններից փոխհատուցում են ստացել։ Քննիչները, սակայն, անհայտ անձից տեղեկություն են ստացել, որ ապահովագրական ընկերությունից գումար շորթելու նպատակով հենց Գիրգորյանն է միտումնավոր վնասել իր մեքենան։

Ձերբակալված հայերին մինչև 5 տարվա ազատազրկում և մինչև 50 հազ. դոլար տուգանք է սպառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը