Լրահոս

31.01.2013 11:54


Տիգրան Սարգսյան. «Բացասական աուդիտորական եզրակացությամբ ընկերություններն ավելի խիստ վերահսկողական դաշտում կհայտնվեն»

Տիգրան Սարգսյան. «Բացասական աուդիտորական եզրակացությամբ ընկերություններն ավելի խիստ վերահսկողական դաշտում կհայտնվեն»

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է երեք տարի առաջ ընդունված օրենքը, որով խոշոր ընկերությունները պարտավոր են արտաքին աուդիտ իրականացնել և հրապարակային հաշվետվություն տալ ֆինանսական իրավիճակի վերաբերյալ:

«Բոլոր հաշվետվությունները պետք է մեկ կայքում հավաքել, որպեսզի ՀՀ քաղաքացիները դժվարություն չունենան տարբեր թերթերից այդ եզրակացություններին ծանոթանալու։ Բացի այդ՝ կան ընկերություններ, որոնց աուդիտորական եզրակացությունը բացասական է, իսկ դա նշանակում է, որ այդ ընկերություններն ավելի խիստ վերահսկողական դաշտում կհայտնվեն»,–ասել է վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը