Լրահոս

31.01.2013 11:30


Շենգավիթի բնակիչները բողոքում են Ջրմուղից

Շենգավիթի բնակիչները բողոքում են Ջրմուղից

«7օր»–ի խմբագրությունը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներից այսօր անընդհատ ահազանգեր է ստանում ջրամատակարարման դադարեցման մասին։ Բնակիչները բողքում են, որ արդեն մի քանի օր է՝ իրենք ջուր չունեն, իսկ Ջրմուղը ոչինչ չի ձեռնարկում։

Նշենք, որ 2012թ. նոյեմբերի 23–ին «Երևան ջուր» ըներության «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը նոյեմբերի 23-ի ժամը 7։00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 19։00-ն Շենգավիթի մի շարք հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարման ընդհատումը բացատրել էր հետյալ կերպ.

«Այս աշխատանքներով փաստորեն կավարտվի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող ջրամատակարարման ցանցի գոտիավորման ընթացիկ տարվա ծրագիրը»։

«Երևան ջուր» ընկերության հաղորդագրության մեջ էլ ասվում էր, որ ձգտելու են ավարտին հասցնել կիսատ մնացած աշխատանքներն ու վերացնել տարածքի բաշխիչ ցանցում նկատված թերությունները:

«Վարչական շրջանի ջրամատակարարման համակարգի գոտիավորումը, որը սկսվել է գարնանը, հաջորդ տարի կշարունակվի, քանի որ միայն Գարեգին Նժդեհի, Մայիսի 9-ի փողոցներում ու դրանց հարակից տարածքներում են պահանջվող աշխատանքներն ավարտվում: Սակայն արդեն այսօր կարելի է խոսել զգալի դրական արդյունքի մասին,–նշվում էր այդ հաղորդագրությունում,–ակնհայտ է, որ նմանօրինակ աշխատանքների իրականացումը վարչական շրջանի մյուս տարածքներում նույնպես առավել շոշափելի կդարձնի դրական արդյունքը թե՛ ընկերության, և թե՛ սպառողների համար»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը