Լրահոս

31.01.2013 11:14


Մոսկվան խորապես անհանգստացած է Դամասկոսի մերձակա օբյեկտների վրա Իսրայելի օդուժի հարձակման վերաբերյալ լուրերից

Մոսկվան խորապես անհանգստացած է Դամասկոսի մերձակա օբյեկտների վրա Իսրայելի օդուժի հարձակման վերաբերյալ լուրերից

Եթե Իսրայելի օդուժի կողմից Սիրիային հարվածելու վերաբերյալ տեղեկությունները հաստատվեն, ապա դա ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ «ՌԻԱ-Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում: «Մոսկվան խորապես անհանգստացած է  Դամասկոսի մերձակա օբյեկտների վրա Իսրայելի ՌՕՈՒ -ի հարձակման վերաբերյալ լուրերից: Եթե այդ տեղեկությունները հաստատվեն, ապա կստացվի, որ մենք գործ ունենք ինքնիշխան պետության տարածքում նպատակակետերին անհարկի հարվածներ հասցնելու հետ, ինչը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և անընդունելի է՝ ինչ դրդապատճառներով էլ որ արդարացվի: Շտապ միջոցներ ենք ձեռք առնում՝ իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրելու ուղղությամբ: Կրկին համռորեն կոչ ենք անում դադարեցնել ցանկացած բռնություն Սիրիայում, թույլ չտալ արտաքին որևէ միջամտություն և սկսել համասիրիական երկխոսություն՝ 2012թ. հունիսի 30-ի Ժնևյան պայմանագրի հիման վրա»,–ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը