Լրահոս

31.01.2013 10:47


Եթե ստալինյան շրջանի «հին դարմանը» քամուն տրվեր, այսօր անհամեմատ քիչ կլինեին չեբուրաշկաները...

Եթե ստալինյան շրջանի «հին դարմանը» քամուն տրվեր, այսօր անհամեմատ քիչ կլինեին չեբուրաշկաները...

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Շատ ճիշտ է ասում պարոն Հովհաննես Թեքգյոզյանը, հենց այսպես է, որ իշխանությունը բարոյազրկում է հասարակությունը: Մի կողմից` արտամղելով իրենց «չհարմարվողներին», մյուս կողմից` մեծացնելով հարմարվողների բանակը: Սա հենց այն է, ինչ վստահ մերժում է «ինչ հասարակություն ունենք, այդպիսին էլ իշխանությունն է» արտահայտության իրավունքը, հաստատելով իրականը` «ցանկացած իշխանություն ձևավորում է իր պատճեն հասարակություն»: Միայն թե «չեբուրաշկաները», «Մովսեսի քրմուհիները» հետագայում պիտի խնդրեն «հին դարմանը քամուն չտալ», ինչպես Նաիրի Զարյանն ու Հրաչյա Քոչարը կոչ էին անում Գուրգեն Մահարուն և իրենց ձեռքով բռնապետական իշխանության քմահաճույքին հանձնված այլ գրողների և նրանց զավակներին: «Հին դարմանը քամուն տալը» հաճախ բալասան է նոր դարմանի համար: Եթե ստալինյան շրջանի «հին դարմանը» քամուն տրվեր, այսօր անհամեմատ քիչ կլինեին չեբուրաշկաները...»։

Այս խորագրի վերջին նյութերը