Լրահոս

31.01.2013 10:26


Գյումրիում նույնիսկ «պիոներպալատն» է վագոն-տնակներում գործում

Գյումրիում նույնիսկ «պիոներպալատն» է վագոն-տնակներում գործում

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, «խախտելով» ավանդույթը, ավստրալահայ Արամ Միքայելյանի ֆինանսավորմամբ գնված վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին ոչ թե որևէ անօթևան ընտանիքի վագոն-տնակ, այլ Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում, Ալեք Մանուկյան փողոցում գտնվող արտադպրոցական կենտրոն` նախկին պիոներպալատ: Գուցե զարմանալի թվա, բայց տասնյակ մասնագիտական խմբակներում ընդգրկված հարյուրավոր աշակերտներ ունեցող այս կրթօջախը երկրաշարժից հետո առ այսօր շարունակում է գործել տնակային պայմաններում: Բարեբախտաբար և հատկապես պալատի ուսուցչական կազմի ջանքերի շնորհիվ` նույնիսկ ձմռան ամիսներին կրթօջախում երեխաների հոսքն ու պարամունքները չեն դադարում, այն դեպքում, երբ վաղուց շարքից դուրս եկած տնակները տաքացվում են ընդամենը փայտի վառարաններով: Մեր այցելության պահին հաստատության տնօրեն Թամարա Հայրապետյանը տեղեկացրեց, որ մնացել էր ընդամենը մեկ օրվա վառելափայտ:

 «Շիրակ կենտրոն»  ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը