Լրահոս

31.01.2013 09:58


Ուժգին երկրաշարժ Չիլիում

Ուժգին երկրաշարժ Չիլիում

ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։15-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6,8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Չիլիի տարածքում` Վալլենար քաղաքից 59 կմ դեպի հյուսիս:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ։

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հարավային լայնության 28.05օ և արևմտյան երկայնության 70.65օ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 47 կմ խորության վրա։

Ըստ նախնական տեղեկատվության`զոհեր և ավերածություններ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը