Լրահոս

31.01.2013 09:39


Վիրահայոց համայնքում շարունակվում են սիրիահայերի օգնության նպատակով բարեգործական միջոցառումները

Վիրահայոց համայնքում  շարունակվում են սիրիահայերի  օգնության  նպատակով   բարեգործական միջոցառումները

Թբիլիսիում շարունակվում են հայ համայնքային կառույցների նախաձեռնությամբ «Օգնենք Հալեպ քաղաքի հայկական թաղամասերի բնակիչներին» շարքից կազմակերպվող բարեգործական միջոցառումները: Հունվարի 29-ին Վանո Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի Փոքր դահլիճում կայացավ դասական երաժշտության համերգ, որին սիրով իրենց մասնակցությունն էին բերել տարբեր ազգության պատկանող երգ-երաժշտության վարպետ կատարողներ:

Համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, համայնքային կառույցների պաշտոնեության և հասարակայնության ներկայացուցիչներ: 

Այս խորագրի վերջին նյութերը