Քաղաքական

30.01.2013 18:35


Աբովյանի քաղաքապետի դիրքորոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ

Աբովյանի քաղաքապետի դիրքորոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ

«iLur.am»-ի բլից հարցազրույցը  Աբովյանի քաղաքապետ  և ԲՀԿ անդամ Կարապետ Գուլոյանի հետ

- Պարոն Գուլոյան, դուք հանդիսանալով ԲՀԿ կուսակցության անդամ ինչպե՞ս եք վերաբերվում նախագահական ընտրությունների հետ կապված կուսակցության քաղխորհդի որոշմանը (չառաջադրել սեփական թեկնածու, և չպաշտպանել թեկնածուներից որևէ մեկին -խմբ.):
- Ես լինելով ԲՀԿ անդամ, միանշանակորեն ենթարկվում եմ իմ կուսակցության քաղխորհրդի որոշմանը: Այլ կարծիք լինել չի կարող:
- Իսկ որպես քաղաքացի Դուք փետրվարի 18-ին մասնակցելո՞ւ եք ընտրություններին:
-Իհարկե, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմ պարտքն եմ համարում մասնակցել ընտրություններին:
- Իսկ ո՞ւմ օգտին եք քվեարկելու:
- Գիտեք, Սահմանադրությունը երաշխավորում է փակ, գաղտնի քվեարկություն: Ես, որպես քաղաքացի, գնալու եմ տեղամաս և քվեարկելու եմ բացառապես իմ խղճի թելադրանքով:
- Եվս մեկ հարց…
- Այսքանը: Այս թեմայով ես այլևս ոչինչ չունեմ ավելացնելու:

Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է։

 

Այս խորագրի վերջին նյութերը