Նախորդ տարվա վերջին ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատական հայց է ներկայացրել «Գելափ» կազմակերպության դեմ՝ նրան մեղադրելով կառավարական կառույցներին միլիոնավոր դոլարների չափով խաբելու համար։ Ըստ մեղադրանքի՝ սոցոլոգիական հարցումներով զբաղվող «Գելափ»–ի գործունեությունից տուժել են ԱՄՆ պետքարտուղարությունն ու ֆինանսների նախարարությունը։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ ընկերությունն իր մատուցած ծառայությունների համար ներկայացրել է ավելորդ 13 մլն դոլար։ Բացի այդ, «Գելափ»-ը մեղադրվում է այն բանում, որ արտակարգ իրավիճակների նախարարության (Federal Emergency Management Agency) հետ պայմանագրի գնի բարձրացման վերաբերյալ բանակցությունների ժամանակ փորձ է արվել ներազդել պայմանագի պատասխանատու պետական կազմակերպության աշխատակից Թիմոթի Քենոնի վրա։
«Վաշինգտոն փոսթ»-ի փոխանցմամբ՝ սույն գործով դատական նիստը սպսվում է մոտ ապագայում։
Հասարակական կարծիքի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (American Institute of Public Opinion) հիմնադրվել է 1935թ.։ Նրա հենքի վրա 1958թ. ստեղծվել է «Գելափ» ընկերությունը։
Հայաստանյան լսարանի համար այս լուրը հետաքրքրական է այն առումով, որ Սերժ Սարգսյանի համար մշտապես բարձր վարկանիշ արձանագրող «Գելափը», փաստորեն, մասնագիտացած է խարդախության մեջ։ Կեղծ սոցիոլոգիան նույնպես խարդախության տեսակ է։
ԱՄՆ–ում «Գելափին» մեղադրել են խարդախության համար