Լրահոս

30.01.2013 16:30


Նախարարը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Ալվարդ Մելքոնյանին նոտարի պաշտոնից ազատելու համար

Նախարարը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Ալվարդ Մելքոնյանին նոտարի պաշտոնից ազատելու համար

ՀՀ արդարադատության նախարարը 15.01.2013թ.-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, «Նոտարիատի մա­սին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիմքով նոտար Ալվարդ Մելքոնյանին նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ, որը ՀՀ վարչական դատարանի 17.01.2013թ.-ի որոշմամբ բավարարվել է:

Նշված որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 22.01.2013 թվականի թիվ 11-Ա հրամանով Կենտրոն նոտարական տարած­քի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական գործունեությունը կասեցվել է:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ արդարադատության նախա­րարի 22.01.2013 թվականի թիվ 12-Ա հրամանով Կենտրոն նոտարական տարած­քի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական սպասարկման լիա­զորությունները մինչև դատաքննությանը ավարտը դրվել են Կենտրոն նոտարական տարած­քի նոտարներ Էմմա Շաբոյանի և Նունե Սարգսյանի վրա:   

Այս խորագրի վերջին նյութերը