Լրահոս

22.06.2009 15:52


Հայկ Սանոսյան. «Դատապարտելը մի քիչ կոպիտ է հնչում»

Հայկ Սանոսյան. «Դատապարտելը մի քիչ կոպիտ է հնչում»

-Ո՞նց չեն թողել, ե՞րբ է եղել այդ դեպքը, ինքը դիվանագիտական անձնագիր չունե՞ր,-հարցադրումներ է արել Հայկ Սանոսյանը՝ «7օր»-ից տեղեկանալով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ կատարված միջադեպի մասին։ Հ. Սանոսյանն ասել է, թե նույն օրն ինքն էլ է գնացել Վրաստան։

-Ինչո՞ւ չեն թողել, տեղյակ չեմ։ Իրավունք չունեին չթողնելու. ինքը (Շիրակ Թորոսյանը) դիվանագիտական անձնագիր ունի, ինքն իր իրավունքները լավ գիտի։ Շատ վատ են արել, որ չեն թողել։

«7օր»-ը Հայկ Սանոսյանին տեղեկացրել է նաև Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդի տեսակետի մասին, ըստ որի՝ Շիրակ Թորոսյանն այդպիսի արարքի է արժանացել իր պահվածքի՝ Վրաստանի իշխանությանը քննադատելու համար։

-Վան Բայբուդն իր կարծիքն ունի, ի՞նչ ասեմ։

«Դատապարտո՞ւմ եք տեղի ունեցածը» հարցին Հ. Սանոսյանն պատասխանել է.

-Դատապարտելը մի քիչ կոպիտ է հնչում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը