Խիարի թարս չբուսնելու մասին գյուղատնտեսի խորհուրդը
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է «խիարի թարս բուսնելու» մասին ՀՀ նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի արտահայտությանը։ «Խիարի թարս բուսնելու» հարցում Բերբերյանը ևս մեղադրել է գյուղացուն՝ ընդգծելով.
–Եթե էդ խիարի շիթիլը ճիշտ տնկեն հողի մեջ, այնուհետև ճիշտ մշակեն, խիարն էլ ճիշտ կաճի:
Իսկ նախորդ տարի ՀՀ–ում տարածված սիբիրախտի համար նա մեղադրել է գյուղնախարարության մասնագետներին, ովքեր, Բերբերյանի խոսքերով, թերի պատվաստումներ են կատարել։
Գյուղատնտեսը խոսել է նաև այս շրջանում մսի գնի նվազման մասին։ Նա դա պայմանավորել է անասունների զանգվածային մորթով, և զգուշացրել.
–Հենց գարնանը խոտը բարձրանա, մորթը կկանգնի, ու մսի գինը կտրուկ կթանկանա:
Բերբերյանը հայտնել է, որ նախորդ տարվա համեմատ անասնակերի մեկ պարկը վաճառվում է երկու անգամ թանկ գնով՝ 2500-3000 դրամով։
Իսկ Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանին վարձայակալության տալու մասին Բերբերյանը նշել է, որ դրանք պետք է մնան տվյալ երկրի համար, բայց օգտագործվեն:

7or.am