Լրահոս

30.01.2013 15:13


Քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը

Քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը

Մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման ծրագրերի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան Հրիսթայի,  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ միասին քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը:  

Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը ևս իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցություն ունենալ հեռանկարային այս ծրագրի քննարկմանը:

Կողմերը պայմանավորվել են իրականացնել մետրոյի ընդլայնման իրագործելիության ուսումնասիրություն:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը