Լրահոս

30.01.2013 13:51


Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի հայտատարությունը

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի հայտատարությունը

Նկատի ունենալով, որ վերջին օրերին մամուլը և զանգվածային լրատվության միջոցները անդրադարձել են այն խնդրին, որ տարբեր անձանց կողմից կատարվում են քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման, /այդ թվում իրենց աշխատանքի վայրերում/ աշխատանքներ` Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ,  հայտարարում է, որ խստորեն դատապարտում է յուրաքանչյուր նման նախաձեռնություն, համարում է, որ նման աշխատանքները  /եթե դրանք համապատասխանում են իրականությանը/ նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և ստվերում ընտրական գործընթացը։  Ուստի կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի և իրիրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբում գործում է թեժ գիծ: Հեռ. 564297

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբ

Այս խորագրի վերջին նյութերը